Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Աղոթարան

Աղոթարան
26.06.2012 | 00:52

Աստծո լույսը խնդրելու աղոթք

Առավոտյան այս աղոթք-խնդրանքն ընդունի՛ր, Տեր Աստված մեր։ Արդարության և իմաստության լույսդ ծագեցրու մեզ վրա, և մեզ արժանի արա լույսի որդիներ լինելու, որպեսզի Քո կամքի համաձայն ապրենք մեր կյանքը և առանց գայթակղության հասնենք ավարտին, որովհետև Դու ես մեր Տերն ու օգնականը և Քեզ կվայելեն փառք, իշխանություն և պատիվ, հավիտյանս հավիտենից։ Ամեն:

Դիտվել է՝ 4211

Մեկնաբանություններ